National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2022
Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո Արցախում իրականացրել է 2 տասնյակից ավելի միջոցառում՝ 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով. Մհեր Գրիգորյան
1 / 4

Արցախի կառավարությանը եւ քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թ. իրականացրել է երկու տասնյակից ավելի միջոցառում՝ 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով. Կառավարության ծրագրի 2021թ. կատարման մասին զեկույցի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես գալով՝ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված այն միջոցառումներին, որոնք իրականացրել են Հայաստանի կառավարությունը եւ Արցախի կառավարությունը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարության որոշմամբ պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական, կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժած անձանց անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում: 2021թ. մինչ օրս ապահովվել է անվճար ուղեւորափոխադրում՝ Երեւան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021թ. ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25 հազար անձ:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը 2020թ. նոյեմբերին միանվագ 68 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց, նաեւ՝ հավելյալ 15 հազար դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Միջոցառումից օգտվել է շուրջ 100 հազար անձ: Աջակցություն է տրամադրվել նաեւ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին. ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ հատկացվել է 300 հազար դրամ: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառու է հանդիսացել 35 հազար անձ:

Հրետակոծության հետեւանքով Արցախում բնակարանը, տունն ավերված կամ կորցրած ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ 5388 անձ, միանվագ ստացել է 250 հազար դրամ. ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ:

Կառավարությունը փոխհատուցել է 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի այն ուսանողների ուսման վարձը, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին կամ եթե այդ գործողություններին մասնակցել են նրանց ծնողները կամ ամուսինները: Ծրագրից օգտվել է 4210 ուսանող: Իրականացվել են նաեւ այլ ծրագրեր:

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն իրականացրել է նաեւ մի շարք միջոցառումներ՝ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած եւ Արցախում հրետակոծության հետեւանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am